Շառլ Ազնավուրը և Յաիր Աուրոնը միասին հյուրընկալվել են ֆրանսիական հեռուստահաղորդմանը
Իսրայելցի հետազոտող, դասախոս և ցեղասպանագետ Յաիր Աուրոնն ու հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրը միասին մասնակցել են ֆրանսիական հայտնի La grande librairie հեռուստահաղորդմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդմանը անդրադարձ է եղել իսրայելցի հետազոտողի աշխատությանը, որը կոչվում է «Իսրայելը և Հայոց ցեղասպանությունը»:
Նա հեղինակել է և 2016 թվականին հրատարակել «Փրկարարներն ու մարտիկները. Ազնավուր ընտանիքը և «կարմիր պաստառը» նացիստական բանակի կողմից օկուպացված Փարիզում» գիրքը, որի մասին ևս հյուրերը խոսել են հաղորդման ընթացքում: