Բաժիններ՝

ԳՖՀ-ի ԱԳ նախարարն ԱՄՆ-ի նկատմամբ քաղաքականությունը փոխելու անհրաժեշտություն է տեսնում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը գտնում է, որ Բեռլինը պետք է վերանայի իր քաղաքականությունն ԱՄՆ-ի նկատմամբ, քանի որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Միացյալ Նահանգների՝ որպես աշխարհի վճռորոշ ուժի դերը, իր կարծիքով, «թուլացել է»:

Այդ մասին ասված է քաղաքական գործչի ելույթի նախագծում, որով նա դեկտեմբերի 5-ին պետք է հանդես գա արտաքին քաղաքականության հարցերին նվիրված Բեռլինի համաժողովում: Ելույթի տեքստից քաղվածքներ է մեջբերել SՖddeutsche Zeitung թերթը: Ելույթում Գաբրիելը նշել է, որ Գերմանիան ապագայում պետք է ավելի վստահորեն պաշտպանի իր շահերը: «Մենք պետք է ներկայացնենք մեր դիրքորոշումները եւ անհրաժեշտության դեպքում կարմիր գծեր անցկացնենք մեր գործընկերների հետ միասին, բայց առաջնորդվելով մեր սեփական շահերով»,-ասել է նախարարը:

Գաբրիելը նաեւ ընդգծել է, թե այն վստահությունը, որով Գերմանիայում ավելի վաղ ԱՄՆ-ին ընկալում էին պաշտպանի դերում, չնայած պարբերաբար տեղի ունեցող վեճերին, «սկսում է սասանվել»: Բեռլինը, նրա կարծիքով, պետք է ավելի անկախ քաղաքականություն մշակի ԱՄՆ-ի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս