«Թուրքիան պետք է արժեզրկվող լիրան փոխարինի ոսկով». Տնտեսագետ

Թուրքիան պետք է անցում կատարի ոսկով արտահայտված դրամական միավորի: Այս տեսակետն է հայտնել անվանի ամերիկացի տնտեսագետ, ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր  Սթիվ Հանքեն՝ հիշեցնելով, որ 2008թ. հետո թուրքական լիրան շարունակաբար արժեզրկվում է:

«Forbes» ամսագրի կայքում հրապարակած հոդվածում Հանքեն գրում է, որ Թուրքիայի բանկերում առկա կապիտալի 70 տոկոսը պահպանվում է արտարժութային հաշիվներում, ինչը վկայում է, որ երկրի բնակչությունը ևս գիտակցում է լիրայի անարժեքությունը:

«Այսքան անկայուն և բնույթով թույլ դրամական միավոր ունեցող որևէ երկիր մինչ օրս իրական քաղաքական ուժ չի ունեցել»,- ըստ Ermenihaber.am-ի՝ գրում է Հանքեն:

Տնտեսագետի կարծիքով՝ այս իրավիճակում Թուրքիայի համար լավագույն լուծումը կլիներ անցումը այնպիսի մի դրամական միավորի, որը չի ղեկավարվում այլ երկրի կողմից: Տվյալ դեպքում լավագույն տարբերակը ոսկին է: «Թուրքիան դա կարող է անել՝ անցում կատարելով ոսկու հետ կապված լիրայի համակարգին», – պնդում է հոդվածի հեղինակը:

Վերջում Հանքեն հիշեցնում է նոբելյան մրցանակակիր տնտեսագետ Ռոբերտ Մանդելի խոսքերն այն մասին, որ 21-րդ դարում ոսկին կլինի համաշխարհային դրամական համակարգի մի մասը:

Տեսանյութեր

Լրահոս