Բաժիններ՝

Դերասանուհի Քրիսթեն Բելն առաջին անգամ կվարի ԱՄՆ-ի Կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխությունը

Դերասանուհի Քրիսթեն Բելն հաջորդ տարվա հունվարին առաջին անգամ վարելու է ԱՄՆ-ի Կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության արարողությունը: Այս մասին հայտնել է The Wrap ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով արարողության պրոդյուսեր Քեթի Քոնելին:

Նրա խոսքով՝ մրցանակի կազմկոմիտեն «ցանկանում է հետեւել մշակույթի աշխարհի արդի միտումներին եւ հրաժարվել նախկին ավանդույթներից»: Ավելի վաղ, ինչպես հիշեցրել է հրատարակությունը, այդ մրցանակաբաշխությանը չի եղել ամբողջ արարողության անցկացման համար պատասխանատու մեկ վարող:

ԱՄՆ-ի Կինոդերասանների գիլդիան, որը հիմնվել է 1933 թվականին, արհմիություն է, որը պաշտպանում է կինոյի եւ հեռուստատեսության արտիստների, ինչպես նաեւ այդ ինդուտրիայի այլ ներկայացուցիչների շահերը, որոնք աշխատում են Միացյալ Նահանգներում: Իր մրցանակը՝ 40 սանտիմետր բարձրությամբ եւ 5 կիլոգրամ քաշով «Դերասան» բրոնզե արձանիկը, կազմակերպությունը հիմնել է 1995 թվականին:

Այդ պարգեւը հանձնվում է դերասանական վարպետության բնագավառում նշանակալի ձեռքբերումների համար: Այն առավել հեղինակավորներից մեկն է համարվում կինոինդուստրիայի աշխարհում: ԱՄՆ-ի Կինոդերասանների գիլդիայի 24-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2018 թվականի հունվարի 21-ին Լոս Անջելեսում եւ կհեռարձակվի TBS եւ TNT հեռուստաընկերությունների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս