Էդվարդ Նալբանդյանը` նախագահի ամենահավանական թեկնածու. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հաջորդ տարվա մարտին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն կարող է դառնալ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Չնայած Նալբանդյանի համար նախանշվել էր, որ նա գոնե մինչև հաջորդ տարվա աշուն պետք է զբաղեցնի Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը և այդ կարգավիճակում կազմակերպի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, սակայն Նալբանդյանի համար ավելի մեծ պատիվ կլինի, եթե Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրերին ընդունի նախագահի պաշտոնում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: