Սերժ Սարգսյանի արարքը Արամ Սարգսյանը համարում է սխրանք. «Ա1+»
Եվրամիության հետ համաձայնագրին միանալու Սերժ Սարգսյանի արարքը ընդդիմադիր Արամ Սարգսյանը համարում է սխրանք: Նա ցույց տվեց, որ Հայաստանը Ռուսաստանի գրպանում չէ.
«Մեր Հայաստանի արտաքին քաղաքականության գործունեության առումով Եվրոպայում չէին նայում, թե հայերը ինչպես կքվեարկեն տարբեր հարթակներում, կարծում էին Լավրովն ինչպես քվեարկում է, էնպես էլ Հայաստանն է քվեարկելու»,- ըստ «Ա1+»-ի՝ ասում է ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը:
Սակայն պարոն Սարգսյանը համաձայնագրի ստորագրումից հետո տեսնում է մի խնդիր: Ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված այդ փաստաթղթից հետո ինչպես է լուծվելու 2018-ին իշխանության առաջին դեմքի հարցը:
Սակայն պարոն Սարգսյանը համաձայնագրի ստորագրումից հետո տեսնում է մի խնդիր: Ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված այդ փաստաթղթից հետո ինչպես է լուծվելու 2018-ին իշխանության առաջին դեմքի հարցը: Եթե վարչապետ է դառնալու Կարեն Կարապետյանը, դա ուղղակի հակասության մեջ մտնում համաձայնագրի ոգու հետ.
«Կարեն Կարապետյանը դեռ Եվրոպա այցելություն էլ չի արել իր էս ամբողջ պաշտոնավարման շրջանում»,- ասում է նա:
Այդ մարդը դեռ երբեք ցանկություն չի հայտնել եվրոպացիների հետ խոսելու Հայաստանում կատարվելիք ներդրումներից: Նրա բոլոր ծրագրերը կապված են Ռուսաստանի հետ, նույնիսկ Իրան գնալով, Հայաստանի վարչապետը սպասարկել է Ռուսաստանի շահերը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: