Վրաստանի վարչապետի այցը ՀՀ ոչ թե հետաձգվել է, այլ չեղարկվել. պատճառը հայտնի է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Մեր տեղեկություններով՝ նախօրեին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի Հայաստան կատարելիք այցը ոչ թե հետաձգվել է, այլ չեղարկվել:
Վարչապետ Կարեն Կարապետյանը մոտ մեկ շաբաթ անընդմեջ փորձել է իր վրացի գործընկերոջը հրավիրել Երեւան, սակայն որեւէ օրակարգ չի առաջարկել:
Նախօրեին՝ նոյեմբերի 30-ին, Կվիրիկաշվիլին համաձայնել է այց կատարել Հայաստան, սակայն ամեն ինչ խափանվել է, երբ պարզվել է, որ դեկտեմբերի վերջին Վրաստան աշխատանքային այց է կատարելու նախագահ Սերժ Սարգսյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։