Բաժիններ՝

Թուրքերը բջջային հեռախոսներով ավելի շատ են խոսում, քան եվրոպացիները

Թուրքիայի քաղաքացիներն ավելի շատ են խոսում բջջային հեռախոսով, քան Եվրոպայի որևէ այլ երկրում:

Այս մասին, ըստ Ermenihaber.am-ի՝ տեղեկացնում է «CNN Türk» թուրքական ծառայությունը՝ նշվելով, որ 2017 երկրորդ եռամսյակում Թուրքիայում յուրաքանչյուր օգտատեր ամսական 441 րոպե խոսել է բջջայինով, մինդեռ Եվրոպայում նույն ժամանակահատվածի համեմատ ամսական միջինացված ցուցանիշը կազմել է 251 րոպե: Եվրոպայում Թուրքիայի հիմնական «մրցակիցը» Մակեդոնիան է՝ 295 րոպե օգտագործման ցուցանիշով, նրան հետևում է Իտալիան (271 րոպե), այնուհետև Ռումինիան՝ 270 րոպե ցուցանիշով:

Նշվում է, որ Թուրքիայի քաղաքացիները տեխնոլոգիաներից կախում ունեն, որի ապացույցը բջջային հեռախոսների կիրառումն է: Ըստ տվյալների՝ նրանք հեռախոսներից օգտվում են օրական ավելի քան 6 ժամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս