Վրաստանի վարչապետը Թբիլիսիում բացեց «Մետաքսի ճանապարհի» համաժողովը
60-ից ավելի երկրների ներկայացուցիչներ են մասնակցում «Մետաքսի ճանապարհի թբիլիսյան համաժողովին», որը մեկնարկել է Վրաստանի մայրաքաղաքում։
Միջոցառման մասնակիցների թվում են կառավարությունների ղեկավարներ, փոխվարչապետներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների, բիզնեսի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հյուրեր: «Մեզ համար հսկայական պատիվ է նման ներկայացուցչական պատվիրակություններ ընդունել «Մետաքսի ճանապարհի թբիլիսյան համաժողովում»,-ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին համաժողովի բացմանը:
«Մետաքսի մեծ ճանապարհի վերածնունդը, որը ՉԺՀ-ի նախագահի կողմից ներկայացվել է «Գոտի եւ ճանապարհ» անվանման ներքո, հիմնված է հինգ հիմնական սկզբունքների վրա՝ խաղաղություն, բարեկեցություն, համագործակցելու պատրաստակամություն, ինովացիաներ եւ քաղաքակրթությունների կապ: Այն ակտիվ երկխոսություն է պահանջում հանրային ու մասնավոր հատվածում, եւ մենք հուսով ենք, որ այս խորհրդաժողովը մեզ լավ հնարավորություն կտա դրա համար»,-ասել է Կվիրիկաշվիլին: