Բաժիններ՝

Կասկադի աստիճաններին կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է

Նոյեմբերի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1993 թ. ծնված Մարիամ Մ.-ն և հայտնել, որ նոյեմբերի 19-ին, ժամը 23.50-ին, Կասկադի աստիճանների վրա անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է «Սամսունգ 5 էս մինի» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի:

Նոյեմբերի 23-ին ոստիկանության Կենտրոնական և Արաբկիրի բաժինների ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1989 թ. ծնված Ալիկ Ա.-ն, որը ժամը 1.00-ին Կոմիտասի պողոտայի թիվ 56 հասցեի մոտից բերման է ենթարկվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Ալիկ Ա.- կալանավորված է: Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930