Բաժիններ՝

Վանաձորում տղամարդը նախկին կնոջը մեղադրել է իր կյանքը խորտակելու մեջ, քաշել մազերից, գցել գետնին, ափսեով հարվածել գլխին…

Լոռիում տղամարդը կանգնել է դատարանի առաջ՝ նախկին կնոջը ծեծելու մեղադրանքով։

Քրեական գործի նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վանաձոր քաղաքում գտնվող իրենց տանը, նախկին կնոջը մեղադրելով իրենից ամուսնալուծվելու և իր կյանքը «խորտակելու» մեջ, կենցաղային հողի վրա վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում քաշել է նրա մազերից՝ գցել գետնին, ապա մետաղյա ափսեով դիտավորությամբ բազմաթիվ անգամ հարվածներ հասցրել նրա գլխին, ծեծի ենթարկել նրան։

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս