Մոուրինյոյի ընտրությունը ցույց է տալիս իր վստահությունը ֆուտբոլիստների նկատմամբ
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/Mourinyu.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Չեմպիոնների լիգայում իր ընտրած կազմի մասին:
«Ընտրությունս ցույց է տալիս իմ վստահությունս ֆուտբոլիստների նկատմամբ: Վստահում եմ նրանց, և նրանցից ոմանք արժանի են ավելի կարևոր խաղերում խաղալու: Գուցե այս կերպ ավելի դժվար կլինի, բայց որոշ ֆուտբոլիստների պետք է հանգստանալու, իսկ որոշներին էլ խաղալու հնարավորություն տամ»,- Մոուրինյոյի խոսքը մեջ է բերում manchestereveningnews-ը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նվազագույն հաշվով պարտվեց շվեյցարական «Բազել»-ին: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնիսկ հայտավորված չէր խաղին: