Բաժիններ՝

KFC-ի թողարկած վրանը պաշտպանում է Համացանցից

Միացյալ Նահանգների KFC արագ սննդի ռեստորանների ցանցը վաճառքի է հանել գործվածքից պատրաստված տուրիստական վրաններ՝ Ֆարադեյի վահանով: Նոյեմբերի 21-ին այս մասին հայտնել է HighSnobiety-ը:

Սարքը ներս չի թողնում էլեկտրամագնիսական ալիքներ, ինչը բոլորին, ովքեր կմտնեն այնտեղ, հարկադրում է հրաժարվել Համացանցից եւ սմարթֆոնից: Մոխրագույն վրանը զարդարված է գնդապետ Սանդերսի ֆիգուրով, որը պատսպարանն առնում է թեւերի մեջ:

Վրանի արժեքի եւ գնման հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չկա:

Ֆարադեյի վահանը կամ վանդակը սարք է, որը 1836 թվականին ստեղծել է անգլիացի ֆիզիկոս եւ քիմիկոս Մայքլ Ֆարադեյը՝ արտաքին էլեկտրամագնիսական դաշտերից սարքերն էկրանավորելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս