Օրեգանոյի յուղի օգտակար հատկությունները, որոնց մասին չգիտեք

Օրեգանոն հիմնականում օգտագործվում է մսային կերակուրների և մակարոնների պատրաստման ընթացքում։ Քչերը գիտեն այն մասին, որ այն առողջության համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։

Օրեգանոյի յուղը հակաբակտերիալ, հակասնկային, հակավիրուսային և հակամիկրոբային հատկություններ ունի, ինչի շնորհիվ կարող է նպաստել առողջությանը։

Օրեգանոյի յուղը կարող է օգնել սինուսիտի և մրսածության բուժման դեպքում։ Մի քանի կաթիլ օրեգանոյի յուղ ավելացրեք եռացող ջրով լի տարայի մեջ, շնչեք օդը։

Օրեգանոյի յուղը կարող է օգտագործվել եղունգների սնկային հիվանդության դեմ պայքարում։ Մի քանի կաթիլ յուղը լցրեք ջրով լի ամանի մեջ, ոտքերը մի քանի րոպե դրեք ջրի մեջ։

Կարդացեք նաև

Օրեգանոյի յուղն օգտակար է վարակների ու մակաբույծների դեմ պայքարում։ Օրեգանոյի յուղը խառնեք կոկոսի յուղի հետ, դրեք լեզվի տակ։ Մի քանի րոպե սպասեք, լվացեք ջրով։

Օրեգանոյի յուղը նաև հականեխիչ հատկություններ ունի։ Այն կարող է օգտագործվել նաև հետևյալ նպատակներով.

  • միջատներից ազատվելու համար
  • մաշկի վիճակը լավացնելու համար
  • բշտիկներից ազատվելու համար
  • կոկորդի ցավը թեթևացնելու համար
  • ատամի ցավը հանգստացնելու համար
  • մկանների և հոդերի ցավը հանգստացնելու համար։

Ինչպես պատրաստել օրեգանոյի յուղ. բաղադրիչներ

  • օրեգանոյի տերևներ
  • ձիթապտղի, նշի կամ խաղողի կտի յուղ։

Պատրաստման եղանակը։ Տարայի մեջ ջուր եռացրեք։ Օրեգանոյի տերևներն ու յուղ լցրեք ապակե տարայի մեջ, դրեք այն ջրով լի տարայի մեջ և թողեք մի քանի րոպե։ Ապակե տարան դրեք արևկող հատվածում՝ պատուհանի գոգին, և թողեք մեկ կամ երկու շաբաթ։ Հեռացրեք տերևները, յուղը պահպանեք մութ վայրում։

Fithacker.ru-ից թարգմանեցց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս