Բաժիններ՝

«Մեր տոմսերը մի քանի անգամ թանկ են, բայց ռեյսերը «նեգրի» ռեյսեր են». Նաիրա Զոհրաբյան

«Սա խնդիր է, որին բախվում է մեզնից յուրաքանչյուրը և բախվում է պարբերաբար»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ «Ելք» խմբակցության ներկայացրած՝ ավիափոխադրումներին վերաբերող հարցապնդման քննարկման ժամանակ:

Ըստ նրա՝ օդի վարձը կհանե՞ն, թե՞ ոչ, այն որևէ ձևով չի ազդելու այն ավիատոմսերի գնային քաղաքականության վրա, որ կա Հայաստանում. «Ես ուսումնասիրել եմ հարակից ԱՊՀ երկրները, ամենաթանկը մեզ մոտ է: Եթե դուք վարձակալում եք միջազգային օդանավակայանները գիշերային ժամերին, որովհետև ինքնաթիռները գիշերային ռեյսեր վայրէջք կատարելու համար ավելի քիչ են գումար վճարում, ապա մենք դա պետք է տեսնենք ավիատոմսերի արժեքի մեջ: Այսինքն՝ մենք վճարում ենք ամենաբարձրակարգ, առաջին կարգի ավիատոմսերի գին, բայց ստանում ենք  ամենաանորակ սպասարկումը: Անհարմար է, որ մեր քաղաքացիներն ընտանիքներով ավտոբուսներով գնում են Թբիլիսի, այնտեղից՝ եվրոպական երկրներ»:

Ն. Զոհրաբյանի խոսքով՝ մեր օդանավերը եվրոպական օդանավակայաններ իջնում են կա՛մ գիշերը 4-ին, կա՛մ 4:30-ին. «Մեր տոմսերը մի քանի անգամ թանկ են, բայց ռեյսերը «նեգրի» ռեյսեր են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս