Վերականգնեք աճառները, մոռացեք հոդերի և ծնկի ցավի մասին՝ օգտագործելով այս միջոցը

Առողջ սնունդը կենսական կարևորություն ունի հոդերի, ինչպես նաև ծնկների և ողնաշարի առողջության պահպանման համար։ Նորմալ քաշն ու ֆիզիկական ակտիվությունը ևս օգնում են լավացնել հոդերի վիճակը, աճառները պաշտպանել մաշվելուց։

Budetezdorovy.ru-ն գրում է, որ աճառների և հոդերի վերականգնման նպատակով կարող եք բնական միջոցներ օգտագործել։

Աճառների հետ կապված խնդիրները կարող են կապված լինել ծերացման և դեգեներատիվ հիվանդությունների հետ, ինչպիսին է օստեոարթրիտը։ Աճառները կարող են վնասվել այլ գործոնների ազդեցությամբ, այդ թվում՝ ֆիզիկական գերծանրաբեռնվածություն, ճարպակալում, ծանր բեռների տեղափոխում, և այլն։ Աճառների վնասման մասին կարող են վկայել տարբեր նշաններ, այդ թվում՝ ցավ շարժվելու ընթացքում, որովայնի փքվածություն, մկանային լարվածություն։

Ինչ սնունդ է հարկավոր օգտագործել

Կարդացեք նաև

Աճառների վերականգնման համար չափազանց կարևոր է վիտամիններով հարուստ մթերքի օգտագործումը։ Հարկավոր է սննդակարգ ներառել մթերք, որն օրգանիզմը կապահովի սննդարար նյութերով։ Աճառների վերականգնման համար հարկավոր է ուշադրություն դարձնել A և C վիտամիններ պարունակող մթերքին։ C վիտամինը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի համար. այն խթանում է կոլագենի արտադրությունը։  Այս վիտամինով հարուստ են բանջարեղենը, մրգերը, այդ թվում՝ սոխը, պղպեղը, կարտոֆիլը, նարինջը, կիտրոնը, ելակը, հաղարջը, խաղողը և մոշը։

Աճառների առողջության համար կարևոր նշանակություն ունի նաև D վիտամինը։ Այս վիտամինը մեծապես ձևավորվում է արևի ճառագայթների ազդեցությամբ։ Վիտամին D-ի անհրաժեշտ մակարդակը նպաստում է հոդերի շարժողունակության լավացմանը։

Աճառների վերականգնման համար անփոխարինելի է նաև ժելատինը։ Սա կոլագենի աղբյուր է, որը հարկավոր է աճառների վերականգնման համար։ Այն պարունակում է 10 անփոխարինելի ամինաթթուներ։ Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում օգտագործել 5-10 գրամ ժելատին։ Օգտագործեք բնական ժելատին՝ առանց շաքարի, արհեստական ներկող միջոցների և համային հավելումների։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս