Բաժիններ՝

Կրեմլը նշել է Սոչիում Պուտինի և Էրդողանի բանակցությունների թեմաները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին Սոչիում կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարը եւ Սիրիայի իրադրությունը: Այդ մասին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Նոյեմբերի տասներեքին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատանքային այցով կժամանի Սոչի:

Պլանավորվում է, որ նրանք կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային ու միջազգային խնդիրների, այդ թվում՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարի եւ Սիրիայում իրադրության կարգավորման շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ օրակարգում է նաեւ երկկողմ հարցերի լայն շրջանակի, մասնավորապես առեւտրատնտեսական կապերի ամրապնդման, էներգետիկայի բնագավառի համագործակցության հեռանկարների քննարկումն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս