Բաժիններ՝

«Եվրատեսիլ-2018»-ին կմասնակցի 42 երկիր

42 երկրների ներկայացուցիչներ կմասնակցեն «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթին, որը անցկացվելու է Լիսաբոնում: Այդ մասին հայտնել են ստուգատեսի կազմակերպիչները:

«42 երկիր հայտարարել էԼիսաբոնում «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթին մասնակցելու մասին: «All Aboard» («Բոլորս դեպի տախտակամած») թեմատիկ նշանաբանի ներքո բոլորը հրավիրվում են Եվրոպայի եւ երաժշտության տոնին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կազմակերպիչները հատկապես նշել են Ռուսաստանի մասնակցությունը մրցույթին: «Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ մեկամյա բացակայությունից հետո»,- նշել են նրանք:

Թվով 63-րդ մրցույթի մասնակիցների ցուցակում են նաեւ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Վրաստանը, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Չեռնոգորիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուկրաինան եւ Մեծ Բրիտանիան:

«Եվրատեսիլ-2018»-ի եզրափակիչները կկայանան մայիսի 8-ին եւ 10-ին, եզրափակիչը՝ մայիսի 12-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930