Բաժիններ՝

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկվել են շրջաններում սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր:

Առանձնակի ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտին:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ՝ կարեւորելով դրանց համակարգումն ու ժամանակին եւ որակով կատարումը:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930