Բաժիններ՝

Իսպանացիների 40 տոկոսի կարծիքով՝ Կատալիոնիայի ճգնաժամը հարկավոր էր լուծել ավելի վաղ

Իսպանացիների շուրջ 40 տոկոսը կարծում է, որ Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս սահմանափակել ինքնավար մարզի ինքնակառավարումը, պետք է ավելի վաղ կիրառվեր Կատալոնիայի իրադրության կարգավորման համար:

Այս մասին են վայում հարցման արդյունքները, որը հոկտեմբերի 29-ին տարածել է El Mundo թերթը։ Ըստ թերթի տեղեկատվության՝ հացման մասնակիցների 20,9 տոկոսն այն կարծիքն է հայտնել, որ Իսպանիայի կառավարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկել հարմար պահին: Հարցվածների եւս շուրջ 27 տոկոսը կարծում է, որ 155-րդ հոդվածը բնավ չպետք է հավանության արժանանար:
Իսպանացիների գրեթե 75 տոկոսն անհրաժեշտ է համարում, որ Կատալոնիայում անցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Դրան համաձայն է նաեւ բուն ինքնավար մարզում հարցման մասնակիցների 63,9 տոկոսը:

Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը հաստատեց հանրապետության անկախության հռչակման մասին բանաձեւը: Իր հերթին Սենատը (խորհրդարանի վերին պալատը) հավանություն տվեց Սահմանադրության 155-րդ հոդվածը կիրարկելու վերաբերյալ Մադրիդի խնդրանքին, որը նախկինում երբեք չի կիրառվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս