Ահազանգ. Եղեգիսի բնակիչը ժամը 16:00-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 20:28-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչը ժամը 16:00-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Եղեգիսի գյուղապետին:
Փրկարարները գյուղի սկզբնամասում՝ Եղեգիս գետի ափին, հայտնաբերել են 1938 թ. ծնված Վ. Բ.-ին՝ ոտքի կոտրվածքով, և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ: