Բաժիններ՝

Ստամբուլում ազատ արձակված իրավապաշտպաններից երկուսը լքել են Թուրքիան

Ստամբուլի դատարանի որոշմամբ պայմանական ազատ արձակված իրավապաշտպաններ՝ Գերմանիայի քաղաքացի Պետեր Ֆրանկը Շթոյդները և Շվեդիայի քաղաքացի Ալի Ղարավին հեռացել են Թուրքիայից: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Իրավապաշտպանները հոկտեմբերի 27-ին մեկնել են Բեռլին, որտեղ նրանց դիմավորել են հարազատները:

Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել պայմանականորեն ազատ արձակել դեռևս հուլիսին ձերբակալված, ապա կալանավորված 8 իրավապաշտպաններին, ովքեր մեղադրվում են «զինված հանցախմբին օգնելու», «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ: Կալանավորվածների շարքում էին Գերմանիայի քաղաքացի Պետեր Ֆրանկը Շթոյդները, Շվեդիայի քաղաքացի Ալի Ղարավին, Amnesty International-ի Թուրքիայի տնօրեն Իդիլ Էսերը, կազմակերպության անդամ Վելի Աջուն և այլոք:

Դատախազը իրավապաշտպանների համար պահանջել է 10-15 տարվա ազատազրկում:

Իրավապաշտպանների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 22-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս