«Վանաձոր» ՔԿՀ պետ կնշանակվի նախկին պետը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ «Վանաձոր» ՔԿՀ պետի պաշտոնում կնշանակվի Արթիկի ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը:

«Հիշեցնենք, որ նա նախկինում եղել է «Վանաձոր» ՔԿՀ պետ, սակայն 2015 թվականին փոփոխություններ եղան այս համակարգում, եւ Մխոյանին տեղափոխեցին Արթիկ՝ նշանակելով այնտեղի ՔԿՀ պետ, իսկ Արթիկի ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանը նշանակվեց «Վանաձոր» ՔԿՀ պետ:

Նշենք, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանը: Իսկ այս պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Մկրտչյանին կաշառք վերցնելու համար կալանավորեցին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս