Բաժիններ՝

Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը վավերացրեց ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը

Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 25-ին վավերացրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը:

Ադ մասին իրադարձության վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը: «Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի իրագործումը կհամապատասխանի Եվրասիական տնտեսական միության սկզբունքներին ու նպատակներին, Բելառուսի տնտեսական շահերի պաշտպանությանը, մաքսային հսկողության արդյունավետության բարձրացմանը»,-նշել է Բելառուսի Պետական մաքսային կոմիտեի նախագահ Յուրի Սենկոն՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի վերաբերյալ պայմանագրի վավերացման մասին օրենքի ուժի մեջ մտնելու համար այն պետք է ընդունվի Բելառուսի խորհրդարանի վերին պալատի՝ Հանրապետության խորհրդի կողմից եւ ստորագրվի երկրի նախագահի կողմից:

Ենթադրվում է, որ ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի տարածքում սկսի գործել 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս