Դիլիջանում Ռումինիայի քաղաքացին ընկել է էլեկտրական աշտարակից. վիճակը ծանր է, նրան տեղափոխել են Երևան
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:42-ին, տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի վերջնամասում՝ Իջևան տանող ավտոճանապարհին՝ աջակողմյան հատվածում, քաղաքացին ընկել է էլեկտրական աշտարակից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1995 թ. ծնված Իվան Դանութը (Ռումինիայի քաղաքացի) ընկել է էլեկտրական աշտարակից (մոտ 10 մ բարձրություն):
Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, այնուհետև տեղափոխվել Երևան քաղաքի Էրեբունի ԲԿ, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: