«Կոնֆլիկտի հանդեպ չեմ տեսնում ռեալիստական մոտեցում, և դուք հասկանում եք, թե որ կողմից». Վլադիմիր Կազիմիրով. «Ժողովուրդ»
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա վիճակին՝ նշելով.
«Ես անձամբ կարծում եմ, որ կարգավորման գլխավոր հարցը հանդիսանում է կոնֆլիկտի կողմերի կողմից հարցի ուժային լուծման ցանկացած փորձի մերժումը: Պետք է կողմերն իրենց վրա պարտավորություն վերցնեն հարցը քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու»:
Վլադիմիր Կազիմիրովը միաժամանակ հայտարարել է. «Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ռեալիստական մոտեցում, և դուք հասկանում եք, թե որ կողմից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: