Բախումներ ոստիկանության և Քննչական կոմիտեի միջև. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի եւ ոստիկանության միջեւ միջգերատեսչական լարվածությունը վաղուց նորություն չէ, եւ պարբարաբար ականատես ենք լինում նրանց միջեւ անուղղակի բախումների:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, սակայն, հակառակն է պնդել. «Ոչ մի այդպիսի բան չկա, կարծում եմ` ամեն ինչ կարգավորված է, եւ հստակ աշխատում ենք համագործակցված»:
ՀՀ փոխոստիկանապետից հետաքրքրվեցինք նաեւ Սերժ Սարգսյանի խոսքերի մասին, որոնք նա հնչեցրել էր հոկտեմբերի 9-ին՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
«…Ոորոշ դեպքերում փորձ է արվում հանցագործությունը համարել բացահայտված, երբ հանցագործներից մեկին ենք հայտնաբերել, իսկ մնացածների մասին ընդհանրապես մոռանում ենք»,- հայտարարել էր Ս. Սարգսյանը:
Ու այս խոսքերից հետո «Կոնվերսբանկի» կողոպուտը լրիվ չբացահայտված, Դուք շտապեցիք հայտարարել, թե բացահայտվել է: Բայց ոչ գողը կա, ոչ՝ գողոնը, ինչո՞ւ հարցին, փոխոստիկանապետ Եղիազարյանը պատասխանեց.
«Բազմաթիվ ապացույցներ կան, ըստ երեւույթին, դրանով է պայմանավորված»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: