Բաժիններ՝

Ճապոնացի գիտնականները Լուսնի վրա հայտնաբերել են քարայր, որտեղ կարելի է հետազոտական բազա տեղավորել

Ճապոնացի հետազոտողները Լուսնի մակերեւույթի տակ հայտնաբերել են 50 կիլոմետր երկարությամբ հսկայական քարայր, որն ապագայում կարելի է օգտագործել այնտեղ հետազոտական բազա սարքավորելու համար: Այդ մասին հայտնել է JAXA ազգային օդատիեզերական գործակալությունը:

Քարանձավը հայտնաբերվել է այն տվյալների վերլուծության հիման վրա, որը փոխանցել է «Կագույա» ճապոնական հետազոտական զոնդը: Այդ դատարկությունը գտնվում է Լուսնի արտաքին կողմում՝ Մարիուս խառնարանի տակ: Սկզբում «Կագուան» կարողացավ նկարահանել քարանձավի մուտքը, իսկ այնուհետեւ էլեկտրամագնիսական զոնդավորման օգնությամբ հաջողվեց ուսումնասիրել դրա ստորգետնյա կառուցվածքը:

Գործակալության փորձագետների կարծիքով, այս երկար քարայրը ձեւավորվել է մոտավորապես 3,5 մլրդ տարի առաջ հրաբխային գործունեության արդյունքում: Այնտեղ հետազոտական բազայի տեղավորումը թույլ կտա նվազեցնել դրա վրա ճառագայթման բացասական ներգործությունը եւ այն կպաշտպանի ջերմաստիճանի կտրուկ տատանումներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս