«Մենք Սփյուռքին որպես դրամապանա՞կ պետք է դիտենք, որտեղից մեկ-մեկ փող ենք վերցնելու». Վովա Վարդանով
«ՀԱՊԿ-ն ռազմական կառույց է, որը գլխանց մեզ համար ոչ պետքական է եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը:
Նրա խոսքով՝ անմտություն է հույսը դնել Ղազախստանի, Ղրղըզստանի կամ Բելառուսի վրա: Ըստ նրա՝ անմտություն է նաև հույսը դնել Ռուսաստանի վրա. «Հույսդ պետք է դնես քո վրա»:
Վ. Վարդանովը գտնում է՝ բանակը ոչ թե միայն Հայաստանում բնակվող ազգաբնակչության բանակը պետք է լինի, այլ ամբողջ հայ ազգի. «Բոլորս հպարտությամբ Մոնթեի անունն ենք տալիս՝ մոռանալով, որ ինքը դրսից է եկել, Ռեմբոյի անունն ենք տալիս, բայց ինքը Ռուսաստանից էր եկել: Մենք Սփյուռքին որպես դրամապանա՞կ պետք է դիտենք, որտեղից մեկ-մեկ փող ենք վերցնելու: Սփյուռքը մեր եղբայրներն ու քույրերն են»: