«Ապրում էր հոր խնամքի տակ». զոհված զինվորի հայրը գիշերն է եկել Մոսկվայից. armlur.am
Արդեն հայտնել էինք, որ հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.):
ArmLur.am-ը տեղեկացել է, որ Չապլին Մարգարյանը Արմավիր մարզի Արմավիր գյուղից էր: Նա բանակ էր զորակոչվել հունվարին: Կայքի հետ զրույցում գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանը նշել է, որ Չապլինը սիրված է եղել բոլորի կողմից, թե դպրոցում, թե գյուղում նա շատ հարգված է եղել: «Ապրում էր հոր խնամքի տակ: Մայր իրենց հետ չի ապրում, տարիներ առաջ ամուսնալուծվել և հեռացել է: Ունի պապ ու տատ, երկու եղբայր: Եղբայրներից մեկն ամուսնացած է, փոքրը դեռ դպրոց է հաճախում»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշել է գյուղապետը: Զինվորի հայրը գիշերն է եկել Մոսկվայից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝