«Ֆորսաժ 9» ֆիլմն աշխարհի էկրաններին կհայտնվի մեկ տարի ուշացումով
Աշխարհի էկրաններին «Ֆորսաժ 9» ֆիլմի հայտնվելը, որը պլանավորված էր 2019 թվականի ապրիլին, հետաձգվում է մինչեւ 2020 թվականի ապրիլի 10-ը: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Universal Pictures ամերիկյան կինոընկերությունից ստացված տվյալներին, որը կինոնկարի նկատմամբ իրավունքների սեփականատերն։
Կինոընկերությունը հետաձգման բացատրություններ չի ներկայացրել: Իսկ ահա Universal Pictures-ը հայտնել է, որ «Ֆորսաժ 8»-ը, որը էկրան է բարձրացել ընթացիկ տարվա գարնանը, վարձույթում հավաքել է մոտավորապես 1,2 մլրդ դոլար:
ԱՄՆ-ում «Ֆորսաժ 8»-ի պրեմիերան կայացել է ապրիլի կեսին: Ֆիլմի բյուջեն կազմել է 290 մլն դոլար այն դեպքում, երբ «Ֆորսաժ 7»-ի արտադրությունը (2015 թվական) նստել է 190 մլն դոլար:
«Ֆորսաժ»-ի առաջին մասը էկրաններ է բարձրացել 2001 թվականին: Աշխարհում ֆրանշիզայի վարձույթից դրամամուտքերը գերազանցել են 5 մլրդ դոլարը: Ութերորդ մասն առաջին հանգստյան օրերին հավաքել է մոտավորապես 532,5 մլն դոլար, ինչը այդ ցուցանիշի բացարձակ ռեկրդն է դարձել: Ինչպես հայտնել է Universal Pictures-ը, ռեժիսոր Ֆելիքս Հերի Գրեյի ժապավենը գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանել է «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» կինոնկարը: Վերջինս աշխարհում վարձույթի առաջին օրերին վաստակել էր 529 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: