Բաժիններ՝

«ՊԵԿ-ն ամեն օր պայքարում է ստվերի դեմ». Վարդան Հարությունյան

Պետական եկամուտների կոմիտեն չի զբաղվում էժան PR-ով. այս մասին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ ի պատասխան այն հարցին, թե որ գործարարներն են առավել ստվերում գործում:

«Եթե ուզում եք որեւէ գործարարի մասին տեղեկատվություն լսել, ասեմ, որ, ինչպես նախորդ ասուլիսին, այնպես էլ հիմա չեք լսելու: Մեր համակարգը, մենք մեր գործն ենք անում: Ամեն օր էլ պայքարում ենք դրա դեմ, եւ արդյունքներն ակնհայտ են»,- ասաց նա:

2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացվել է շուրջ 2000 միջոցառում և արձանագրվել 2,2 միլիարդ դրամ բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար: Հարցին, թե արդյոք այս արդյունքը գոհացնո՞ւմ է, թե միգուցե ավելի լավ աշխատանքի դեպքում ավելիին հնարավոր կլիներ հասնել, Վարդան Հարությունյանը պատասխանեց.

«Նախեւառաջ ասեմ, որ միայն 2.2 մլրդ դրամը չէ, որ դուրս է բերվել ստվերից: Դա այն օրինախախտումներն են, որոնք ի հայտ են եկել օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնելիս, բայց ոչ միայն դրա արդյունքում է ի հայտ գալիս ստվերը, այլեւ հարկային, մաքսային վարչարարության: Մենք ունենք ամսական 2.8 մլրդ ստվերի գնահատական, որ եթե նայեք նախորդ ասուլիսներում հնչեցված թվերին, դրանք անհամեմատ ավելի մեծ էին»,-ասաց նա:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս