Բաժիններ՝

ԱՄՆ-ի իշանությունները պարզել են Լաս Վեգասի սպանդի գրեթե բոլոր զոհերի ինքնությունը

ԱՄՆ-ի իշանությունները պարզել են Լաս Վեգասի (Նեւադայի նահանգ) սպանդի գրեթե բոլոր զոհերի ինքնությունը: Այդ մասին հոկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Լաս Վեգասի ոստիկանապետ Ջոզեֆ Լոմբարդոն, նրա ելույթը հեռարձակում էր CNN հեռուստաալիքը։

«Մենք ճանաչել ենք բոլոր զոհերին, բացի երեքից»,- ասել է նա: Իր հերթին Սթիվեն Սիսոլաքը՝ Քլարքի օկրուգի հանձնաժողովի նախագահը, որի տարածքում է գտնվում Լաս Վեգասը, հայտնել է, որ քաղաքում հրաձգության զոհերի հարազատներին օգնության հիմնադրամն արդեն 3,7 մլն դոլար է հավաքել:

«Ըստ վերջին տվյալների՝ օգնության հիմնադրամում կուտակել է 3,7 մլն դոլար,- նշել է նա:- Միջոցներն ստացվել են ավելի քան 47 հազար մարդուց»: Տեղի իիշխանությունների եւ Լաս Վեգասի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոյի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամում պլանավորում են հավաքել առնվազն 4 մլն դոլար:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում հրաձգությունից զոհվածների թիվը հասել է 59-ի, վիրավորվել է 527 մարդ: Հրաձգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ի երեկոյան Լաս Վեգասում ընթացող երաժշտական փառատոնի ժամանակ: Կրակը բացել է 64-ամյա Սթիվեն Պեդոկը, որն ինքասպան է եղել: Այս ողբերգությունը խոշորագույնն է ԱՄՆ-ում հրաձգության դեպքերի զոհերի թվաքանակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս