Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ԱՄՆ նախագահին

Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին` Լաս Վեգասում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ:

Վեհափառ Հայրապետն իր վշտակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահին, Ամերիկայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին` աղոթելով վերջիններիս հոգիների հանգստության համար: «Աղոթում ենք, որ Տերը խաղաղություն և մխիթարություն շնորհի բոլոր սգացողներին, ինչպես նաև տուժածներին պարգևի արագ ապաքինում, քաջառողջություն և ուժ` հաղթահարելու այս ողբերգական միջադեպը», – նշված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցագրում:

Նորին Սրբությունը մաղթել է, որ Աստված ապահով պահի Միացյալ Նահանգները և Ամերիկայի ողջ ժողովրդին:

Տեսանյութեր

Լրահոս