ՔԿՎ-ն՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի մասին
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, ինքնաձիգով զինված քաղաքացին մտել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ուր բուժում է ստանում կալանավորված մի քաղաքացի, և անկանոն կրակոցներ արձակել:
Հարձակում գործող անձը վնասազերծվել է կալանավորին հսկող քրեակատարողական ծառայողների կողմից: Կանխվել է նաև փախուստի փորձը:
Կատարվում է քննություն:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին