Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսի վթարից տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից
Մյասնիկյան պողոտայում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած տրոլեյբուսի վթարի հետևանքով 6 տուժածներից 4-ը շարունակում են բուժումը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հերացի» համալսարանական հիվանդանոցից հայտնում են, որ նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր:
Սեպտեմբերի 28-ի երեկոյան դուրս է գրվել մեկ տուժած, ևս մեկը հավանական է անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց հետո այսօր դուրս գրվի: