Բաժիններ՝

Ծրագրվում է Պուտինի նոր այցը Թուրքիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ տարի կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ-ի ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է A Haber հեռուստաալիքով։

«Նախագահ Պուտինը 2018 թվականին կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստին»,- ասել է նա: Ինչպես նշումէ ՏԱՍՍ-ը, երկու երկրների նախագահների՝ սեպտեմբերի 28-ին Անկարայում կայացած բանակցությունները հաստատել են դիրքորոշումների համընկնումը մերձավորարեւելյան կարգավորման հանգուցային հարցերի շուրջ:

Ընդհանուր առմամբ շուրջ չորս ժամ տեւած հանդիպումից հետո ելույթ ունենալով լրագրողների առջեւ՝ Թուրքիայի եւ ՌԴ-ի ղեկավարները պաշտպանել են Իրաքի եւ Սիրիայի տարածքային ամբողջականությունը, պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը Սիրիայի ապաէսկալացման գոտիների շուրջ:

Էրդողանը եւ Պուտինը քննարկել են նաեւ տնտեսական համագործակցության հարցերը՝ նշելով երկկողմ ապրանքաշրջանառության ավելացումը եւ տուրիստական փոխանակումների աճը:

Էրդողանը նաեւ հիշեցրել է երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու նպատակի մասին: «Մենք ավելի վաղ նպատակ ենք դրել հասնել 100 մլրդ դոլարի: Մեր երկկողմ հարաբերություններում մենք հատուկ նշանակություն ենք տալիս Էներգետիկական սեկտորին, հատկապես «Աքքույու» եւ «Թուրքական հոսք» նախագծերին: Մենք պատրաստ ենք արագացնել դրանց իրացումը»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս