![](/banners/BeFunky-design.jpg)
Toyota, Mazda և Denso ընկերությունները միավորվում են էլեկտրամոբիլներ ստեղծելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/907076.jpg)
Toyota Motor և Mazda Motor ճապոնական ավտոմոբիլային կորպորացիաները, ինչպես նաև ավտոմեքենաների պահեստամասերի ճապոնական խոշոր արտադրողը՝ Denso-ն, համատեղ պարտավորագիր են ստորագրել էլեկտրաշարժիչներով աշխատող ավտոմեքենաների մշակման վերաբերյալ։
«Mazda Motor Corporation-ը, Denso Corporation-ը և Toyota Motor Corporation-ը ստորագրել են էլեկտրամոբիլների համար բազային կոնստրուկտիվ տեխնոլոգիաների համատեղ մշակման պարտավորագիր»,- ասված է տարածված մամուլի տեղեկագրում:
Toyota-ն, Mazda-ն և Denso-ն կստեղծեն ընկերություն՝ այսպես կոչված «մշակման համատեղ կենտրոն», որի մեջ կմտնեն ընտրված ինժեներներ:
Ընկերությունները նաև նպատակ ունեն ստեղծել բիզնես-կառույց, որը բաց կլինի մյուս շահագրգիռ ավտոարտադրողների եւ մատակարարների մասնակցության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: