Էդվարդ Նալբանդյանը՝ Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած հանրաքվեի մասին
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած հանրաքվեին:
«Մենք ակնկալում ենք, որ Իրաքի Հանրապետության իշխանությունները և նաև Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային իշխանությունները կխուսափեն լարվածությունից և հնարավորություններ կգտնեն լուծելու առկա հարցերը»,- նշեց Է. Նալբանդյանը: