Բաժիններ՝

Վթար Վանաձոր-Դիլիջան ճանապարհին. մեքենան հայտնվել է դաշտում, վարորդին դուրս են բերել մեքենայից

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 00:03-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 17-րդ կմ-ին «Mercedes-E220» մակնիշի 462713GQ պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1979 թ. ծնված Վ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և 5մ սահելով` հայտնվել դաշտում:

Փրկարարները Վ. Ա.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս