Պաղեստինցին երեք իսրայելացիների է սպանվել Արևմտյան ափին
Պաղեստինցին հրազենով իսրայելացիների վրա հարձակում է կատարել Հորդանան գետի Արեւմտյան ափին՝ Երուսաղեմի մերձակայքում: Ինչպես սեպտեմբերի 26-ին հայտնել է հրեական պետութան ոստիկանության մամուլի ծառայությունը, զոհվել է երեք մարդ։
«Հրաձգություն Խար Ադարում. ահաբեկիչը, որը պաղեստինցի բանվորների հետ միասին հասել էր բնակավայրի դարպասներին, հանել է զենքն ու կրակ բացել. երեք իսրայելացիներ սսպանվել են»,- ասված է փաստաթղթում: «Ահաբեկիչը վնասազերծված է»,- հավելել են ոստիկանությունում:
Պաղեստինա-իսրայելական դիմակայության գոտում բռնության ներկայիս ալիքն սկսվել է 2015 թվականի սեպտեմբերին: Այն ժամանակվանից սառը զենքի ու հրազենի, պայթանյութի, ինչպես նաեւ ավտոմեքենաների կիրառմամբ մի քանի հարյուր հարձակումների հետեւանքով զոհվել են 50-ից ավելի իսրայելացիներ եւ մի քանի օտարերկրացիներ, եւս ավելի քան 500 մարդ վերքեր են ստացել: Պաղեստինյան ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակումներ եւ ահաբեկչական գործողություններ իրականացնելիս սպանվել են առնվազն 300 պաղեստինցիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: