Ելք»-ում արշալույսները խաղաղ չեն. «տղերքը» մի ողջ գիշեր նստել-բանակցել են. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Անկախության տոնի առթիվ ՊՆ-ում կազմակերպված հրավերքի Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել: Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը ներկա են եղել, ինչն էլ քաղաքական շրջանակներին «հեռուն» գնացող եզրակացությունների առիթ է տվել:

Ասում են՝ նաեւ այնքան էլի չի համապատասխանում իրականությանը այն պնդումը, թե «Ելք»-ում արշալույսները լիովին խաղաղ են: Ճիշտ է, «Ելքը» միասնական հանդես եկավ ԵՏՄ-ից դուրս գալու հայտարարությամբ, սակայն դրանից առաջ մի ողջ գիշեր «տղերքը» նստել-բանակցել են, Նիկոլն առաջարկել է ստեղծել «Ելք» կուսակցություն, Էդմոն Մարուքյանը կտրականապես չի համաձայնել: Արամ Սարգսյանը՝ նույնպես:

Ընդ որում, թիմի ներսում, 2018-ին ընդառաջ, որոշակի տարընթերցումներ կան նաեւ հետագա՝ փողոցային, թե «անփողոց» պայքարի մասով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս