Տղամարդը Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից բերման է ենթարկվել ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք
Սեպտեմբերի 23-ին, ժամը 20.15-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Էրիկ Դ.-ն, որը 2013թ. նոյեմբերի 7-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) մեղադրանքով: