Բաժիններ՝

Հայաստանում կանցկացվի նանոգիտության և տեխնոլոգիայի ֆորում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի հետ համատեղ, 2017թ. սեպտեմբերի 22-23-ը Երևանում անցկացվելու է նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական համաժողով:

Համաժողովի կազմակերպմանն օժանդակում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:

Երկօրյա համաժողովի առաջին օրը կքննարկվեն բարձր տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտների քաղաքականությանն առնչվող հարցերն ու ծրագրերը, ինչպես նաև կներկայացվեն գիտական զեկուցումներ: Միջոցառման երկրորդ օրը տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքը, սարքավորումները, առևտրայնացման փորձը, ինչպես նաև կանցկացվեն քննարկումներ` հայկական և իրանական ընկերությունների միջև համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ:

Համաժողովը գործընկերային կապեր հաստատելու գերազանց հարթակ է գիտատեխնոլոգիական և գործարար հանրության համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս