«Արցախյան հարցի խաղաղ հանգուցալուծումը Հայաստանում այսօր ապրող յուրաքանչյուր սերնդի շահերի շրջանակում է». ԱՄՆ կոնգրեսական
Հայաստանը լիովին չի կարող առաջ շարժվել մինչեւ արցախյան հարցը չլուծվի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ ներկայացրեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի գործիչ Աննա Էշուն:
«Մենք ընդգծել ենք, որ Մինսկի խմբի առաքելությունը պետք է առաջ շարժվի: Մենք հավատում ենք, որ դա շատ կարեւոր է խնդրի խաղաղ հանգուցալուծման համար: Դա այսօր Հայաստանում ապրող յուրաքանչյուր սերնդի շահերի շրջանակում է»,-ընդգծեց նա:
Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին Հայաստան է ժամանել Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությունը: