«Տո, թքեմ ես այդ պաշտոնյայի վրա, ո՞վ է այդ պաշտոնյան». Անդրանիկ Միհրանյան

Այսօր լրագրողները Մոսկվայից ժամանած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք Մոսկվային չի՞ հետաքրքրում հակառուսական տրամադրությունները Հայաստանում, որ Կիսելյովը կամ մյուս պաշտոնյաները գալիս են և բարձրացնում են ռուսերեն լեզուն Հայաստանում պետական լեզու դարձնելու հարցը:

Ի պատասխան՝ քաղաքագետն ասաց. «Կիսելյովն իմ շատ հարազատ ընկերն է, ես իր ակումբում մի քանի անգամ ելույթ եմ ունեցել, նա շատ նորմալ մարդ է: Այդ մարդն ուղղակի մի անգամ ասել է, որ լավ կլինի, որ ռուսական լեզուն Հայաստանում իմանան, ի՞նչ վատ բան է ասել, ես էլ դրանից հետո ասել եմ՝ թող չիներեն էլ իմանան, պարսկերեն, տարբեր լեզուներ: Ես համարում եմ՝ այդ հարցը լրիվ արհեստականորեն սարքված հարց է Հայաստանում, որովհետև Ռուսաստանում ոչ մեկի վեջը չի, թե հայերը կխոսեն ռուսերեն, չեն խոսի ռուսերեն, թքած ունեն նրանք այդ ամենի վրա»:

Լրագրողի դիտարկմանը՝ բայց եթե նման հարց են բարձրացնում պաշտոնյաները, Ա. Միհրանյանն այսպես պատասխանեց. «Տո, թքեմ ես այդ պաշտոնյայի վրա, ո՞վ է այդ պաշտոնյան»:

Հարցին՝ այսինքն՝ եթե Կիսելյովը կամ Պետդումայի այլ պաշտոնյա գալիս, նման բան է ասում՝ մենք այդպե՞ս պետք է պատասխանենք, Ա. Միհրանյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, ասեք՝ այ անասուն, այ ապուշ…. Դուք գիտե՞ք՝ ինչքան ծաղրածուներ կան ամեն պառլամենտում»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով նրան, որ Հայաստանը նոյեմբերին պատրաստվում է նոր շրջանակային համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ՝ քաղաքագետն ասաց, որ կարծում է՝ Եվրամիության հետ հարաբերությունները չի բերելու տնտեսական և ռազմաքաղաքական խնդիրների Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ. «Ես տեղյակ եմ, որ բոլոր քայլերը, որ մենք անում ենք, մենք մեր դաշնակիցներին տեղյակ ենք պահում, որ խնդիր չառաջանա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս