Բաժիններ՝

«Վրաստանը պատրաստ չէ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ». Վոլքեր

ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հարցերով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը գտնում է, որ Վրաստանը պատրաստ չէ դառնալ հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։

«Ես եռանդագին աշխատում եմ, որ ձեր ձգտումները համապատասխան աջակցություն ստանան Եվրամիությունում, ՆԱՏՕ-ում: Ուկրաինայի համեմատությամբ Վրաստանի առաջընթացն ավելի մեծ է: Նկատի ունեմ թափանցիկությունը, այն լուման, որը Վրաստանը ներդրել Է գլոբալ անվտանգության գործում, պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառի բարեփոխումները եւ այլն: Սակայն չեմ կարծում, որ այսօր որեւէ մեկը ՆԱՏՕ-ում կասի, թե մենք պատրաստ ենք Վրաստանին ընդունել որպես անդամ»,-ասել է Վոլքերը «Կվիրիս պալիտրա» թերթին տված բացառիկ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի փոխհամաձայնությունը, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս