Էդվարդ Նալբանդյանն ու Գարո Փալյանը տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն առնչվող հարցեր են քննարկել

Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փալյանին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում ուշադրությամբ հետևում են Գարո Փալյանի գործունեությանը, ու կարևորել է նրա մասնակցությունը համահայկական խորհրդաժողովին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել են համահայկական օրակարգի հարցերի վերաբերյալ։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն առնչվող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս