«Բա վրայի դաջվածքները տեսե՞լ եք». Գորիսում գոհ չեն վարչապետի նշանակումից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` երեկ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Առուշ Առուշանյանը: Հիշեցնենք, որ օրերս Վաչագան Ադունցը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ երկարատեւ հակամարտությունից հետո, հրաժարականի դիմում գրեց, թերեւս` ոչ իր կամքով։

Բանն այն է, որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում էր «ղեկավարել» մարզն իր կադրերի, այդ թվում՝ Գորիսի քաղաքապետի միջոցով, իսկ Վահե Հակոբյանը որոշել էր մարզը «լիսկաթափել»։

Ասում էին, որ նա այդ պաշտոնը խոստացել էր «Առանցք» ընկերության հիմնադիր Գագա Առուշանյանի որդուն՝ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Առուշ Առուշանյանին, ով ստիպված էր ինքնաբացարկի դիմում գրել այն բանից հետո, երբ իր հաղթանակի խնջույքից հետո մարդ էր ծեծել։

Քաղաքում, սակայն, գոհ չեն այս նշանակումից։ Գորիսեցիներից մեկն ասաց․ «Ընդամենը 26 տարեկան է, ինքն էլ էդպես կայացած ու լուրջ մարդ չէ, բա վրայի դաջվածքները տեսե՞լ եք: Հայրը, հասկացանք, հայտնի գործարար է, բայց դե` նրան Ադունցով փոխարինելն անարդար է, էլի»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս