Բաժիններ՝

«Եթե այդ երիտասարդն իր կրթության ողջ ընթացքում պատշաճ որակ է ցուցաբերել, պարգևատրությունը տեղին է և արժանի». Փոխնախարարը՝ Հրազդանի քաղաքապետի որդու պարգևատրման մասին

«Դուք քաջատեղյակ եք Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդու պարգևատրման պատմությանը, խնդրում եմ ասեք՝ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ տպավորություն և ինչպիսի՞ ազդակ է թողնում դա դպրոցականների վրա, ի՞նչ եք կարծում՝ մարդիկ սա ինչպիսի՞ նախադեպ կհամարեն»,- այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այս հարցով դիմեց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանին:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետությունների միջև ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման և միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը հորդորեց նման հարցերը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տալ. «Բայց իրավունքը Ձերն է, պարոն Մկրտչյան, կարող եք պատասխանել»:

«Ես կցանկանայի արձագանքել: Հանրությանը կուզեի ասել, որ որևէ մեկի գիտելիքը, ընդունակությունն ու ունակությունը որևէ կերպ չեմ ուզում կապի մեջ տեսնել նրա հետ, թե իր հայրն ով է, և չեմ ուզում կապ տեսնել այն հանգամանքի հետ, թե ինքն ինչ արարք է թույլ տալիս: Հետևաբար, եթե այդ երիտասարդն իր կրթության ողջ ընթացքում պատշաճ որակ է ցուցաբերել, պարգևատրությունը տեղին է և արժանի»,-ի պատասխան՝ ասաց Վ. Մկրտչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս